Լրահոս

05.12.2018 11:17


Կրակոցներ են հնչել Երևանում (լուսանկար)

Կրակոցներ են հնչել Երևանում (լուսանկար)

Դեկտեմբերի 4-ին` ժամը 22.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։ Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով:

Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

7b051218_2 7b051218_3 7b051218_4 7b051218_5 7b051218_6 7b051218_7 7b051218_8

Այս խորագրի վերջին նյութերը