Վերին Լարսի բացումը հայ–թուրքական գործընթացի հետ որևէ կապ չունի՞
Մարտի 11-ին Մամուլի ազգային ակումբում հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեն հայ-վրացական հարաբերությունները եղբայրական գնահատելով՝ նշել է, որ անելու է ամեն ինչ դրանք խորացնելու համար։
Խոսելով Վերին Լարս անցակետի մասին՝ նա նշել է, որ անցակետի վերաբերյալ միջազգային հետաքրքրությունը բավական մեծ է։ Անցակետը մարտի 1-ից բաց է բոլոր տեսակի բեռնափոխադրումների համար։ Նա նշել է, որ անցակետից Վրաստանը ֆինանսական շահ չի ունենա, և այս ամենն առաջին հերթին արել է իր բարեկամների համար։
-Վրաստանի գործառույթն ու նշանակությունը հենց տարանցիկ երկիր լինելն է, և Լարսի բացումը Վրաստանի համար էլ շատ լավ է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Վերին Լարսի բացումը չի կարելի ընդունել որպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման սկիզբ,- ընդգծել է Գրիգոլ Տավատաձեն։ Նա նշել է, որ երկրի «դեօկուպացիայի» և տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ Վրաստանն իր դիրքորոշումը չի փոխել. «Ոչ մի տեսակի գործողություններ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն փոխելու»։
Հնարավոր է՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսությունն սկսվի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը վերանայի Օսիայի և Աբխազիայի անկախությունն ընդունելու իր որոշումը և դուրս բերի ռազմական բազաները։
Դեսպանը նշել է, որ անցակետի բացումը Վրաստանին հնարավորություն է տալիս բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։ Անցակետի բացումը շատ կարևոր է նաև հայկական կողմի համար, և հայկական կողմն ինքն է նախաձեռնել բանակցային գործընթացը, որն առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանում՝ վերջինիս միջնորդությամբ։
Դեսպանի խոսքերով՝ Վերին Լարսի անցակետով որևէ ռազմական բեռ, անգամ մեկ փամփուշտ չի անցնի։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Վերին Լարս անցակետի բացման փոխկապվածությանը, դեսպանն ասել է.
-Ես շատ եմ լսել և կարդացել՝ իբր Վրաստանը վախեցել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից և բացել է անցակետը։ Ուզում եմ ասել, որ մենք ոչ ոքից և ոչնչից չենք վախեցել, և ամենակարևորը՝ նույնիսկ բացումից հետո մեզ բավարարում է եղբայրական Հայաստանի ու բարեկամական Թուրքիայի միջև ձեռք բերված ցանկացած պայմանագիր։ Այնպես որ այստեղ որևէ կապ չկա։

Արփի Բեգլարյան