Լրահոս

06.12.2018 18:39


Բիզնես մթնոլորտը Նոր Հայաստանում

Բիզնես մթնոլորտը Նոր Հայաստանում

«Մարդիկ սկսել են տնտեսական ակտիվություն ցուցաբերել»,-այս ձևակերպումը ուրախալի շեշտերով մեջբերում են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման մասնակիցները:

47580665_482226288851818_2812170828223873024_n 47155899_504007326778245_7130997165769359360_n

«Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը նշում է, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մոտ մտածելակերպի լուրջ տեղաշարժեր են նկատվում: Եթե մի ժամանակ նրանք շարունակ կրկնում էին երկիրը երկիր չէ արտահայտությունը, ապա հիմա բիզնեսով զբաղվողները մտածում են գործելու մասին՝ ինչի՞ց սկսել, ո՞ր ոլորտում հնարավորությունները փորձել. «Տնտեսական հեղափոխություն անելու համար պետք է բազմոցից վեր կենանք և գնանք մեր քայլն անելու, փորձենք ինչ որ բան ձեռնարկել: Հնարավոր է 10 ձեռնարկից 1-ը ստացվի, բայց դա էլ վատ չէ»,-նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:

47314084_1684608754974471_1127040680221212672_n

«Վան Արդի» գինեգործական ընկերության տնօրեն Վարուժան Մուրադյանը Հայաստանի նոր բիզնես միջավայրում դրական տեղաշարժեր տեսնում է: Ըստ Վարուժան Մուրադյանի, եթե Հայաստանում գինեգործությամբ զբաղվող փոքր և միջին գործարանների թիվն ավելանա, ապա բիզնեսի այս ճյուղը մեր երկրի համար կարող է հեռանկարային դառնալ: Նա խորհուրդ է տալիս նոր բիզնես սկսելիս, գինեգործության կողքով ուղղակի չանցնել. «Գինեգործությունը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար և անհրաժեշտ է որոշակի պետական աջակցություն: Գինեգործությունն ինքնուրույն ճյուղ չի, այն ավելի շատ լոկոմոտիվի դեր է կատարում՝ օրինակ գյուղատնտեսական ոլորտում, մասնավորապես՝ այգեգործության մեջ աշխատատեղեր է ապահովում: Ներկայում կարևոր ճյուղերից է նաև գինու տուրիզմը: Գինու տուրիզմն իր մեջ ներառում է մշակութային տարր, օրինակ՝ Արենի քարանձավը, Ագարակի մեր հսկա գինու հնձանները և ինչո՞ւ ոչ նաև գաստրո տուրիզմը»,- նշում է Վարուժան Մուրադյանը:

47379561_1123551704486366_4186771490651242496_n 47474377_2227877714201655_4599034732695519232_n

Բիզնես սկսելու լավ գաղափար է առաջարկում «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանը: Ըստ նրա՝ մրգային օղիների արտադրությունը հեռանկարային է մեր երկրի համար, բայց չուսումնասիրված շատ տեղեր կան. «Մրգային օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում: Օրինակ՝ Ֆրանսիայում 60.000 ընտանիք զբաղված է կալվադոսի արտադրությամբ: Դրանք փոքր արտադրություններ են: Ինչո՞ւ մենք նույն օրինակը մրգային օղիների պարագայում չենք անում: Մեր վայրի տանձի, ծիրանի և խնձորի օղին մրցակցային է և տարբերվող»,-փաստում է Մանվել Գաբրիելյանը:

47571839_216726005927590_4623993496322179072_n 47572931_342190899698709_7273526432876199936_n

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը փոփոխություններ տեսնում է, բայց բացերից էլ է խոսում. «Քանի դեռ մեզ մոտ չկա ալկոհոլային խմիչքների փոքր և միջին արտադրությունների տարանջատում, զատում, մենք տեղից վեր կենալու խթանիչներ ավելի քիչ կունենանք»,-նշում է Արմեն Ղազարյանը:

47579803_127878118099921_3629094077737205760_n

«Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը ներքին արտադրողի պաշտպանության հարցն է քանիցս բարձրացնում բիզնես ոլորտի թեմատիկ քննարկման ընթացքում և փաստում, որ քանի դեռ ներսում հարցերը լուծված չեն, ներդրողները դժվար թե հետաքրքրվեն մեզնով. «Պարսկաստանից Հայաստան են ներկրվում 25 կգ.-ոց տեխնիկական աղի պարկեր: Մաքսազերծման գինը 48 դրամ է, այն դեպքում, երբ որ 35 դրամ միայն Պարսկաստանից Հայաստան ճանապարհածախսն է: Բերում են 48 դրամով, վաճառում են 70 դրամով: Նրանք սպասարկում են ստվերը: Այդ տեխնիակական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ: Աղի կոմբինատն ինչպե՞ս մրցակցի այսօրինակ երևույթների հետ»,-մտահոգիչ հարց է բարձրացնում է Արեգ Ղուկասյանը:

47573257_380936335984594_1874079640688001024_n47575941_205776877021057_7231744939481104384_n

«Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ավարտին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը հաջողակ բիզնեսի զարգացման իր մոդելն առաջարկեց. «Բիզնեսը երկրի ողնաշարն է: Աշխատանքը, աշխատող ուժը մեր երկրում պետք է արժևորվի և պետք է բացարձակ արժեք ընկալվի: Նոր Հայաստանի համար կարևոր այն, որ բիզնեսը խոսի: Մեզ մոտ՝ Հայաստանում, այն վիճակն է, որ բիզնեսը պետք է նեղանա, ինքը պետք է թուլանա, ինքը պետք է հոգնի ու գնա դուրս: Բիզնեսը պետք է պայքարի, բիզնեսը պետք է ինքնակազմակերպվի, բիզնեսն իր ասելիքը պետք է ասի»,-հանդիպման ավարտին նշեց Գևորգ Թադևոսյանը:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը