Լրահոս

07.12.2018 10:51


Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Դեկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Սուքիասյանը, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Սուքիսայնաը, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ Հրազդան քաղաքի բնակիչ, 2-ամյա Ալեքս Նարինյանը, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Մկրտչյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մկրտչյանը՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը