Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից: Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը: Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ նյութական բարիքների ճակատագիրը:
Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում:
Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ, ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:
Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:
Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը, որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում:
Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից:
Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց:
ՀՀ դատավորների միության հայտարարությունը
Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը: Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ նյութական բարիքների ճակատագիրը:
Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում:
Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ, ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:
Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:
Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը, որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում:
Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից:
Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց:
ՀՀ դատավորների միության խորհուրդ
06.12.2018