Քաղաքական

08.12.2018 15:53


Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետի վերադարձվել է

Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետի վերադարձվել է

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վերադարձվել է: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

Նիստը նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը որոշման մեջ ներկայացրել է վերադարձման պատճառները՝ նշելով, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում կրկին դատարան ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված կհամարեն uկզբնական ներկայացնելու oրը:

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, մեղադրվում է ապացույցներ կեղծելու մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը