Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Մարտի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաև կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: