Լրահոս

09.12.2018 16:39


Երևանում թալանել են Բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը

Երևանում թալանել են Բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած քաղաքացու ահազանգի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Վիգեն Անանյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 00:05-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 50 ՍՏ 055 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Անանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Անանյանը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու:

Այս խորագրի վերջին նյութերը