23-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, բնակչի տան պատին և կողաշրջվել. պատը փլուզվել է
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Խաչփար գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Եսայանը իր վարած Nissan մակնիշի 65 XX 500 համարանիշի ավտոմեքենայով Խաչփար գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան էլ կոտրել է տան առջև տեղադրված երկաթե պաշտպանիչ սյուները և կողաշրջվել։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերվեց և ի պահ հանձնվեց վարորդին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։