Լրահոս

11.12.2018 09:22


Ստեփանավանում բնակարանում առաջացած հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամների դիերը

Ստեփանավանում բնակարանում առաջացած հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամների դիերը

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարելով բնակարանում առաջացած կրակը՝ այնտեղ հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վահանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանը, ով Վ. Հակոբյանի եղբայրն է, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորն ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը