Լրահոս

11.12.2018 09:51


BMW-ի վարորդը Արգավանդի ճանապարհին տապալել է մի քանի երկաթե ճաղավանդակներ ու հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա

BMW-ի վարորդը Արգավանդի ճանապարհին տապալել է մի քանի երկաթե ճաղավանդակներ ու հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա

Դեկտեմբերի 10-ին կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 PV 184 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Արգավանդի ճանապարհահատվածում բախվել է երկաթե ճաղավանդակներին, տապալել մի քանի ճաղավանդակներ, այնուհետև էլեկտրասյունն ու հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ երկաթե ճաղավանդակներին բախվելու հետևանքով մի քանի ճաղավանդակներ շպրտվել ու վնասել են հարևանությամբ գտնվող կահույքի խանութի ապակիները, ինչպես նաև այդ պահին նշված հատվածով անցնող Nissan March մակնիի 773 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը