Գյումրիում 57-ամյա կնոջ դաժան սպանության գործով ռուս զինվոր է ձերբակալվել
Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով կ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել եւ ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Դեպքի հետ կապված տարբեր վարկածներ են առաջ քաշվել: Դրանք ստուգելու, ինչպես նաեւ դեպքի հետ կապված հանգամանքներն ու հանցագործի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են դատավարական ու քննչական գործողություններ։
Քրեական գործով արդեն ուսումնասիրվում են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները։