Քաղաքական

11.12.2018 18:34


Պաշտպանական կողմը Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել

Պաշտպանական կողմը Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին գրավով ազատ արձակելու մասին։

Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին, սակայն դրա քննությունը դատարանում հետաձգվել է։

«Դատավարական մի քանի գործընթաց է անհրաժեշտ, մենք էլ ենք միջնորդություններ ներկայացրել, դրանց քննությունից հետո միայն կքննարկվի նախաքննական մարմնի միջնորդությունը»,-ասաց Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը