Լրահոս

12.12.2018 12:51


Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում (լուսանկար)

Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում (լուսանկար)

Իր յուրահատուկ ինտերիերով ու չկրկնվող ճաշացանկով «Այաս-Կիլիկիա» ռեստորանը արդեն երկար տարիներ դարձել է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը: Իսկ արդեն վերաբացված ռեստորանը հասցրել է այցելուներին հաճելիորեն զարմացնել թարմացված խոհանոցով, նոր ճաշատեսակներով, նոր գնացուցակով, նոր առաջարկներով և նոր երաժշտացանկով:

47572948_598225917274245_1412855760039182336_n 48041635_289753055009562_6162163512861786112_n 48053106_2725527587671343_7080973720327553024_n 48083592_2393141264246756_1967949101584613376_n

«Այաս-Կիլիկիա»-ն ունի 40-80 անձի համար նախատեսված երկու հարմարավետ սրահներ՝ յուրահատուկ կահավորմամբ: Դրանցից մեկում ներկայացված են պատմական կտավներԿիլիկիան թագավորության ծաղկունքի ժամանակաշրջանից: Մյուսում ցուցադրված է հայկական հնագույն կենցաղային իրերի մի ամբողջ հավաքածու՝ կահ-կարասի, կավե սպասք և այլն: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ գործնական հանդիպումների, ֆուրշետ հյուրասիրության համար: Կորպորատիվ միջոցառում, ծնունդ, մկրտություն կամ ցանկացած այլ առիթ կարող եք նշել ավանդական միջավայրում, վայելել հայկական ավանդական խոհանոցի համադամ ուտելիքները, իսկ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին նաև կենդանի երաժշտություն ունկնդրել: Ի դեպ, Դուք կարող եք նախապես կազմել սպասվելիք արարողության մենյուն`ընտրելով Ձեզ համար ամենահարմար տարբերակը: «Այաս-Կիլիկիա»-ում հաշվի են առնում յուրաքանչյուր այցելուի ցանկությունը` կազմելով անհատական մենյու՝ ըստ ճաշակի և նախընտրության:

48164352_350945592304750_6609597249955561472_n 48212731_2197749480466942_836072794994245632_n 48266622_637591010003931_3374445054440505344_n 48277458_2178216202391172_4011916809321054208_n

Հայկական հյուրասիրության ջերմությունը հնարավորինս պահպանելու պատասխանատու գործն իր վրա է վերցրել նաև ռեստորանի տիրուհին: Նա սիրում է անձամբ դիմավորել իր հյուրերին, նրանց հետ մտերմիկ շփում հաստատել, հյուրասիրել իր պատրաստած չրերը, լիկյորն ու սեփական բաղադրատոմսով քաղցրավենիքները:

48277458_2178216202391172_4011916809321054208_n 48277952_292966358023126_8717852857107218432_n 48319132_1162469320586307_2372160134647382016_n 48358592_272886990040379_1788727056989683712_n

Իսկ ահա ռեստորանի խոհանոցում հայկական ավանադական ուտեստների անկրկնելի բույրը միախառնվում է խոհարարի նոր գաղափարներին և ներկայացվում ժամանակակից մատուցմամբ: Ի դեպ, ռեստորանի համեղ ուտեստների հիմքում ընկած է առողջ սնունդը: Ուտեստների մեջ օգտագործվում են բացառապես թարմ մթերքներ, որոնք չեն պարունակում քիմիական հավելումներ և վնասակար նյութեր:

48360101_576247729468545_5471144244628422656_n 48361485_2426335554296763_4503186597545508864_n 48363528_772868493075246_521352950346416128_n 48381396_365896430641778_4510980245200830464_n

Դե ինչ, այսքանից հետո մնում է միայն այցելել «Այաս-Կիլիկիա» և պարզապես համեղ ու առողջ սնվել՝ վայելելով իդեալական երեկո հանգիստ ու անաղմուկ միջավայրում:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը