Տնտեսական

13.12.2018 11:51


Մեքենաների առքուվաճառքով զբաղվողները կառավարության մոտ բողոքում են տուգանքներից (տեսանյութ)

Մեքենաների առքուվաճառքով զբաղվողները կառավարության մոտ բողոքում են տուգանքներից (տեսանյութ)

Մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 13-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են լուծել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա ներմուծելու հետ կապված տուգանքների խնդիրը:

«Մենք ուզում ենք, Վրաստանի նման, մեքենան բերենք մեր անունով՝ տասը հատ կլիի, հինգ, թե քսան: Ես չգնամ ուրիշի անունով փաստաթուղթ բերեմ, որ հարկ չմուծեմ: Ֆիքսված գումար ձևակերպեք ամեն մեքենայի համար, մենք բերենք՝ մուծենք: Ոչ մի խնդիր չունենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ցուցարարների հետ հանդիպման եկած ՊԵԿ ներկայացուցիչն ասաց՝ հարցը քննարկման ենթակա է, և առաջարկեց պահանջը ձևակերպել ու փոխանցել իրենց, որպեսզի կառավարությունում քննարկեն:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը