Նախընտրական թոհուբոհի մեջ մի շատ կարևոր բան բաց թողեց միջին վիճակագրական ընտրողը, եթե, իհարկե, ընտրողի միջին վիճակագրականը լինում է:
Խոսքը Արցախի մասին է: Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերին էր ծեփում, ասֆալտին էր պառկեցնում և ապահովում նախընտրական աղմուկը, տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք այդ աղմուկի ու թամաշայի մեջ չնկատվեցին:
Նախ Ադրբեջանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ու ասաց, որ իր այդ գոհունակությունն աննախադեպ է: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդքան ոգևորված Մամեդյարովը:
Համանախագահներն էլ իրենց հերթին կոչ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ բնակչությանը պատրաստել խաղաղության:
Ի դեպ, «խաղաղություն» բառը դարձել է շատ խորհրդանշական ու վտանգավոր, քանզի դատելով վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից՝ առաջարկվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որը ֆունդամենտալ տարբերվում է «Տարածքներ՝ ինքնորոշման դիմաց» բանաձևից, և որը չի կարող հանգեցնել խաղաղության:
Ուշագրավ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հեռակա լեզվակռվի մեջ են, իսկ ահա Ադրբեջանն այս ընթացքում խորացրել է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ առավելության հասել Բելառուսի ու Ղազախստանի միջոցով, իսկ դա չի կարող իր հետևանքները չթողնել Արցախի և ընդհանրապես ՀՀ անվտանգության վրա:
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանիդիրքորոշումը Ղարաբաղի հարցում անհայտ է: Նա իրականում բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը ստացել է նախորդից, բայց ցույց է տալիս, թե իբր չի բանակցում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
Փաշինյանի հրապարակային տեսակետն այն է, որ Ղարաբաղի հարցով պետք է բանակցի Ղարաբաղի ղեկավարությունը, իսկ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է բանակցի միայն Հայաստանի մասով: Ըստ նրա՝ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ:
Ղարաբաղի բանակցային կողմ դառնալն, անշո՛ւշտ, լավ է, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա ի՞նչ: Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցություններից: Բայց չէ՞ որ դա առնվազն անպատասխանատվություն է:
Փաշինյանը հրապարակավ ցույց է տալիս, որ չի բանակցում Ղարաբաղի մասով, բայց ՀՀ արտգործնախարարը ընդհանուր տեքստ է համաձայնեցնում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, իսկ Փաշինյանի կինն ակտիվորեն ներգրավված է, այսպես կոչված, խաղաղության քարոզի գործընթացում, որի կոդերն ամբողջությամբ համընկնում են ադրբեջանցիների կողմից լոբբինգ արվող «Խաղաղության պլատֆորմի» հետ:
Փաշինյանը հիմա բառախաղով է զբաղված: Երբ հարցնում են բանակցություններից, նա ասում է, որ ոչ թե բանակցություն է, այլ քննարկում: Երբ հարցնում են Ալիևի հետ հանդիպումից, նա ասում է, որ ոչ թե հանդիպում է, այլ շփում: Բայց իրականությունն այդ բառախաղից չի փոխվում:
Իրականությունն այն է, որ Փաշինյանն ակտիվորեն բանակցում է Ալիևի հետ՝ ուղղակիորեն և միջնորդավորված:
Փաշինյանն, իհարկե, ճիշտ է անում, որ բանակցում է: Անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ է նա փորձում թաքցնել բանակցությունների փաստը և ինչո՞ւ չի հրապարակում այն սկզբունքները, որոնց շրջանակներում բանակցում է (դրանք մադրիդյա՞ն սկզբունքներն են, թե՞ այլ բան է դրվել շրջանառության մեջ): Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն շատ արագ, քանզի պատասխանների բացակայությունը խորացնում է կասկածներն ու անորոշությունը:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Եթե Փաշինյանին թվում է, թե Ղարաբաղի հարցով հրապարակային տեսակետ չհայտնելը ճիշտ մարտավարություն է, ապա նա չարաչար սխալվում է, քանզի բանակցային նախաձեռնությունն այդ դեպքում անցնում է Ալիևին: Հայաստանը Փաշինյանի մարտավարությամբ դառնում է ընդամենն արձագանքող, ինչը մեզ ձեռնտու չէ:
Իրավիճակը փոխելու համար Փաշինյանը պետք է նախաձեռնություն վերցնի՝ հաշվի առնելով բանակցային պատմությունը, առկա իրավիճակը և Հայաստանի ռազմավարական շահերը:
Իսկ անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացման համար առնվազն ՀԱՊԿ-ում պետք է փորձել վերականգնել մեր դիրքերը: Կկարողանա՞ դա անել Փաշինյանը: Խորհրդարանական ընտրություններին հետևած ՀԱՊԿ անդամ պետությունների զրոյական ռեակցիան լավ բան չի հուշում:
Ի՞նչ է թաքցվում Արցախի հարցով
Նախընտրական թոհուբոհի մեջ մի շատ կարևոր բան բաց թողեց միջին վիճակագրական ընտրողը, եթե, իհարկե, ընտրողի միջին վիճակագրականը լինում է:
Խոսքը Արցախի մասին է: Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերին էր ծեփում, ասֆալտին էր պառկեցնում և ապահովում նախընտրական աղմուկը, տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք այդ աղմուկի ու թամաշայի մեջ չնկատվեցին:
Նախ Ադրբեջանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ու ասաց, որ իր այդ գոհունակությունն աննախադեպ է: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդքան ոգևորված Մամեդյարովը:
Համանախագահներն էլ իրենց հերթին կոչ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ բնակչությանը պատրաստել խաղաղության:
Ի դեպ, «խաղաղություն» բառը դարձել է շատ խորհրդանշական ու վտանգավոր, քանզի դատելով վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից՝ առաջարկվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որը ֆունդամենտալ տարբերվում է «Տարածքներ՝ ինքնորոշման դիմաց» բանաձևից, և որը չի կարող հանգեցնել խաղաղության:
Ուշագրավ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հեռակա լեզվակռվի մեջ են, իսկ ահա Ադրբեջանն այս ընթացքում խորացրել է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ առավելության հասել Բելառուսի ու Ղազախստանի միջոցով, իսկ դա չի կարող իր հետևանքները չթողնել Արցախի և ընդհանրապես ՀՀ անվտանգության վրա:
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անհայտ է: Նա իրականում բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը ստացել է նախորդից, բայց ցույց է տալիս, թե իբր չի բանակցում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: