Տնտեսական

13.12.2018 15:10


Հունվարից գազի սակագնի բարձրացումը բացառվում է. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Հունվարից գազի սակագնի բարձրացումը բացառվում է. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում շարունակվում են: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հարցին, թե մինչև տարեվերջ արդյունք կունենա՞նք, հաշվի առնելով, որ գազային պայմանագրի ժամկետն ավարտվում է, պաշտոնյան պատասխանեց. «Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն: Դրանք ծանր և երկար ժամանակ պահանջող բանակցություններ են: Ես մի անգամ էլ եմ նշել, որ քանի դեռ պայմանավորվածություն չկա, գինը կպահպանվի այն, ինչ ունենք այսօր»:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ առայժմ սակագնի հետ կապված որևէ թիվ չի կարող ասել, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն: «Բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ ոք չի բանակցում բարձրացնելու շուրջ»,-հավելեց նա:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը