Լրահոս

12.03.2010 09:46


Թուրքիան չեղյալ է հայտարարել Էրդողանի այցը Շվեդիա

Թուրքիան չեղյալ է հայտարարել Էրդողանի այցը Շվեդիա

Թուրքիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Ստոկհոլմում իր դեսպանին և չեղյալ հայտարարել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտի 17-ին նախանշված այցը Շվեդիա՝ ի պատասխան մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման։ Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում ասված է.

«Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Շվեդիայի խորհրդարանի որոշումը։ Մեր ժողովուրդը և կառավարությունը մերժում են այդ հիմնազուրկ և մեծ սխալներով լեցուն որոշումը»։

Անկարան կարծում է, որ շվեդական խորհրդարանի այդ որոշումն ընդունվել է ի շահ ներքաղաքական մի շարք հետաքրքրությունների և հարիր չէ Թուրքիայի ու Շվեդիայի հարաբերություններին և մտերիմ կապերին, երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը