Ամերիկացիները Բաղդադում սպանել են իրաքցի լրագրողուհուն և նրա ամուսնուն
Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ ամերիկյան զինվորականները Բաղդադում սպանել են իրաքցի լրագրողուհուն և նրա ամուսնուն։ «РИА Новости»-ն էլ տեղեկացնում է, որ ԱՄՆ զորքերի ներկայացուցիչները հայտարարել են, թե կուսումնասիրեն Բաղդադի արևմտյան հատվածում ամերիկաիրաքյան պարեկության ժամանակ տեղի ունեցած երկու իրաքցիների սպանությունը, բայց ոչ մի այլ մանրամասնություն չեն ներկայացրել։ Չեն հաստատել նաև, որ խոսքն ամուսնական զույգի մասին է։
Դիահերձարանի աշխատակիցները հաղորդել են, որ Բաղդադի «Aseel al-Obeidi» մասնավոր հեռուստաընկերության լրագրողուհու և նրա ամուսնու դիակները «լցված էին» փամփուշտներով։
Իրաքի լրագրողների միությունը դատապարտել է սպանությունը և դրանում մեղադրել ամերիկացի զինվորներին։ Միությունը ոստիկանությունից պահանջել է քննել միջադեպը և այդ գործընթացի մասին տեղեկացնել հանրությանը։