Լրահոս

12.03.2010 11:14


Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում  դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, ևս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից:

01.01.2010-01.03.2010թթ. ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն' այս ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետական տուրք, որից 2 մլն 250 000 դրամը' աուդիտորական կազմակերպություններից, իսկ 75 000 դրամը'  անհատ աուդիտորներից:  Նշված ժամանակահատվածում տուգանվել է նաև մեկ անհատ աուդիտոր' 100.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ս. թ. մարտի 1-ի դրությամբ լիցենզավորված են 31 աուդիտորական կազմակերպություն և 8 անհատ աուդիտոր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը