Լրահոս

12.03.2010 11:52


Ա. Գյուլը մեկնաբանել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

Ա. Գյուլը մեկնաբանել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնաբանել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Նա հայտարարել է.

-Մենք շատ լավ տեղյակ ենք՝ ինչպես են ընդունվում նման որոշումները։ Մենք դրան առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում,- տեղեկացնում է «TRT Russian»-ը։

«Ես կցանկանայի կրկնել այն, ինչ ասացի, երբ ԱՄՆ Կոնգրեսը նմանատիպ բանաձև ընդունեց. եթե «կողմ» քվեարկողներից հարցնենք իրենց անձնական կարծիքը, նրանք անգամ 3 բառ չեն ասի։ Այդ մարդկանց գործունեությունն ու որոշումները ղեկավարում են չնչին մոտիվները։ Պետք չէ այս ամենին չափազանց մեծ նշանակություն տալ։ Մենք չպետք է գերագնահատենք այն որոշումների նշանակությունը, որոնք մեզ մոտ հարգանք չեն առաջացնում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ «Trend News»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը