Արամ Կարապետյանը վստահ է, որ նոր ուժը լինելու է երիտասարդների թիմ
Խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների և ստեղծված իրավիճակից ելքի մասին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե անհրաժեշտ է նոր ուժ, որտեղ, ըստ բանախոսի, պետք է լինեն մասնագետներ. քաղաքական կոալիցիոն տիպի լուծումներն անօգուտ են.
-Երեկ ՕԵԿ-ական չէիք, վաղն ՕԵԿ-ական եք՝ նախարար եք։ Պետք է հասկանալի դառնա, որ այս ձևը Հայաստանի համար սխալ է։
Արամ Կարապետյանի կարծիքով թիմը պետք է հիմնված լինի զուտ մասնագիտական կարողությունների վրա, մարդկանցով, ովքեր չունեն կուսակցական պատկանելություն։
-Վստահ եմ, որ դա լինելու է երիտասարդների թիմ, վստահ եմ նաև, որ այդ թիմում ներգրավված են լինելու բավականաչափ հին մասնագետներ, որոնք խորհուրդ կտան։
Նա ասել է, թե կուզենար, որ հետագայում, եթե հնարավորություն լիներ, նմանատիպ թիմում ընդգրկվեին Վարդան Օսկանյանը և Էդվարդ Նալբանդյանը։
Թե ինչ մասնակցություն կունենա այդ նոր ստեղծվելիք ուժի մեջ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, պարզ կդառնա ՆԺԿ համագումարից հետո, երբ կուրվագծվի նաև այդ ուժը։

7or.am