Լ. Զուրաբյան. «Մեր տպավորությունն այն է, որ գործարք է տեղի ունեցել»
-ԵԱՀԿ զեկույցի հիմնական թերությունն այն է, որ զեկույցն ուշացած է։ Զեկույցը պատրաստ է եղել մի քանի ամիս առաջ։ Եթե ավելի շուտ հրապարակվեր, լուրջ ազդեցություն կունենար դատավարությունների վրա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա ասել է, թե դա չի արվել քաղաքական նկատառումներից ելնելով. «Մենք անընդունելի ենք համարում նման կեցվածքը ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գրասենյակի կողմից»։
-Մեր տպավորությունն այն է, որ գործարք է տեղի ունեցել։ Զեկույցը հրապարակվել է միայն այն պահին, երբ վերջին դատավարությունն ավարտվեց։ Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խախտման վրա աչք փակելու միտումների հիմքում ընկած է այն ակնկալիքը, որն այսօր միջազգային հանրությունն ունի Սերժ Սարգսյանի ռեժիմից։ Ղարաբաղյան խնդրում և հայ-թուրքական հարաբերություններում լուծումների իրագործման ակնկալիք ունեն Սերժ Սարգսյանի ռեժիմից, այդ պատճառով պատրաստ են ռեժիմի որոշ պահանջների կամ խնդրանքների հետ հաշվի նստել,-ասել է Լ. Զուրաբյանը։

7or.am