«Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան
Հայաստանում, գլոբալ առումով, դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, եթե մինչեւ իշխանափոխությունը որոշ դատական գործերով այն կենտրոնացված ղեկավարվում էր մեկ կետից, իշխանափոխությունից հետո ղեկավարվում է որոշ լիազոր մարմինների կողմից, որն ավելի վատ ու վտանգավոր է դառնում:
«Որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը իր քննության շահերից ելնելով փորձելու է ամեն ինչ անել, որ անձը մնա կալանքի տակ, որ կախման մեջ մնա վարույթն իրականացնող մարմնից, որ խոստովանի չարածը, որտեղ խոսք չի կարող գնալ օբյեկտիվ քննության մասին: Ավելին, ավելի ծանրաբեռնված լինելով, դատարանները ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով, լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող արդարադատություն իրականացնել, առանց որի խոսք չի կարող լինել հզոր ու արժանապատիվ երկիր ունենալու մասին:
Բանը հասել է նրան, որ ծրար ու նամականիշ չլինելու պատճառով դատական փոստային առաքման փաստաթղթերը ուշ են հասնում հասցեատերերին կամ չեն հասնում: Քաղաքացիական ու վարչական գործերով վճիռներ են կայացվում տարիներ անց, որտեղ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելը դառնում է անիմաստ»,-ասաց պաշտպանը:
«Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է: Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունը առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին:
Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ, տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է եւ երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետեւությունս մեկն է՝ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում եւ դանդաղ մահացել»,-հայտարարեց պաշտպանը:
Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Նա հստակեցրեց, որ իրենք ոչ թե ասում են, որ Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, այլ, որ կալանքի հիմքերը բացակայում են:

Անդրադառանալով Մանվել Գրիգորյանի կալանավորման դեպքին՝ փաստաբանը նշեց.

Աղբյուրը՝ yerevan.today