Մ.Դանիելյան. «Եվրոպական կառույցները Հայաստանում ընդհանրապես մարդու իրավունքներով չեն զբաղվում»
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց կազմակերպության 2009թ. տարեկան զեկույցը՝ ասել է, թե միայն բացասական տեսակետ է ներկայացվել, և այն ուղարկվել է Սերժ Սարգսյանին, Ալիկ Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին, Սեյրան Օհանյանին և Գևորգ Դանիելյանին, որ նրանք էլ տեսնեն, թե ինչ վիճակ է Հայաստանում։
-Մենք հրավիրել էինք նաև տարբեր դեսպանատների, սակայն, ցավոք, միայն ԱՄՆ դեսպանատունն է այսօր ներկա այս միջոցառմանը, և դա խոսում է այն մասին, որ եվրոպական կառույցները Հայաստանում ընդհանրապես մարդու իրավունքներով չեն զբաղվում։ Դա ակնհայտ է և ցավալի,-նշել է նա։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, որը ներկա էր զեկույցի շնորհանդեսին, պատասխանելով այն հարցին՝ համամի՞տ է Միքայել Դանիելյանի հնչեցրած վերոհշյալ կարծիքի հետ՝ ասել է, թե դա շատ սուբյեկտիվ գնահատական է և իրավունք ունի գոյություն ունենալ։
-Ես մտածում եմ, որ անձամբ եվրոպական կառույցներն այլ կերպ են կարծում։ Վստահ եմ, որ այն հանգամանքը, որ այս պահին եթե եվրոպական կազմակերպությունները ներկա չեն, առաջին հերթին նրա հետևանքն է, որ այս կազմակերպությունը կամ կարիք չունի համագործակցության և ինքնուրույն է կարողանում շատ հաջող իր գործերն անել, կամ էլ տարբեր պատճառներով համագործակցության եզրեր կամ ընդհանուր լեզու չի գտել այդ կառույցների հետ։ Կոռեկտ չէ, որ ես գնահատեմ, թե եվրոպական մյուս կառույցներն ինչպես են գործում, բայց կարող եմ ասել, որ ԵԱՀԿ-ն մարդու իրավունքներով է զբաղվում և զբաղվում է սիստեմատիկորեն,-նշել է դեսպանը։

7or.am