Լրահոս

12.03.2010 13:49


ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ժոաո Սոարեշի հետ

Այսօր Երևանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  նախագահ Ժոաո Սոարեշի հետ։ Կողմերը մոտ մեկ  ժամ առանձնազրույց են ունեցել, որից հետո Աշոտ Ղուլյանը լրագրողներին հայտնել է, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահն ընդունել է Արցախ այցելելու իր  հրավերը։ Ըստ ԼՂՀ ԱԺ նախագահի, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցելու Արցախի դիրքորոշումը պայմանավորված չէ գործընթացն արագացնելու ցանկությամբ։ «Այդ կերպ հնարավոր կլինի անմիջականորեն ներկայացնել ԼՂՀ դիրքորոշումը»,-նշել է Աշոտ Ղուլյանը։

Այս խորագրի վերջին նյութերը