Լրահոս

18.12.2018 21:01


Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպրչիկը

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպրչիկը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը