Լրահոս

12.03.2010 14:50


ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված բանակաշինության և փրկարար ծառայության ոլորտներում պլանային մի շարք միջոցառումների իրականացմանը:
Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը և փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:
Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր շահագրգիռ մարմինների պատշաճ մոտեցումը և սերտ համագործակցությունը նշված հարցերի լուծման ուղղությամբ:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը