«Սիթի Հոթել» հյուրանոցից Ռուսաստանի քաղաքացի Խաչատուրովը ձեռքերի շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 00։50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։