Լրահոս

12.03.2010 14:52


Լևոն Զուրաբյան. «Ես Վանգան չեմ»

Լևոն Զուրաբյան. «Ես Վանգան չեմ»

-Մեզ համար կարևոր է թեկուզ և փաստի արձանագրումը, որովհետև դա լուրջ զենք է մեր ձեռքում միջազգային հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու առումով։ Մենք չենք արձանագրել այս փաստերը. դրանք արձանագրել է ԵԱՀԿ ԺՄԻԳ գրասենյակը։ Ու դա արդեն կարևոր է։ Մի կարևոր գործ արել են, իրողությունները ներկայացրել են, մնացածն արդեն մեր գործն է,-խոսելով ԵԱՀԿ զեկույցի դատական ատյաններին վերաբերող հատվածի մասին՝ ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Հարցին, թե ինչ հետևություններ պետք է անել այդ զեկույցից, Լ. Զուրաբյանը պատասխանել է.

-Թրեյնինգ պետք է անել ոչ թե դատավորներին, այլ Սերժ Սարգսյանին և նրան շրջապատող ամբողջ ավազակախմբին, ընդ որում՝ թրեյնինգի հատուկ ճամբարներում։ Մենք բռնաբարողի՞ն պետք է թրեյնինգ անենք, թե ինչպես ինքը չպետք է բռնաբարի կամ ինչպես պետք է բռնաբարի ամենամեղմ հետևանքներով։ Նման պնդումներն ուղղակի ծիծաղելի են։ Նրանք, ովքեր անարդար դատավճիռներ են ընդունել, պատասխանատու են, և պատիժը չի լինելու թրեյնինգ. պատիժը լինելու է օրենքի համարժեք կիրառում։

-Ե՞րբ,-հնչել է հարցը։

-Ես Վանգան չեմ, որ պատասխանեմ. այդ հատկությունները չունեմ, միանգամից խոստովանում եմ,-պատասխանել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը