Լրահոս

12.03.2010 15:31


Դատական հայց ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության

Սույն թվականի փետրվարի 22-ին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դատական հայց ներկայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: ՀԿ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել «Deno Gold Mining» ընկերությանը՝ իրեն տրամադրել տեղեկատվություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. ընկերությունում  իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի փետրվարի 25-ի որոշմամբ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը