ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»
-Հստակ երևում է, որ պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված այն բարդույթից, որն առկա է թե՛ Թուրքիայում, թե՛ Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ,- մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն արտահայտությունը, թե մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոցցեղասպանությունըդատապարտողբանաձևինկողմքվեարկած պատգամավորներըվախենումենպատմությունից՝ «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը.
-Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նպատակ ուներ օգնել թուրք ժողովրդին, որպեսզի ուղիղ նայեն իրենց պատմությանը, ձերբազատվեն այդ բարդույթից և հաշտվեն իրենց պատմության հետ, այլ կերպ՝ չճանաչելով իրենց պատմությունը, չճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան չի կարող առաջ շարժվել,- ասել է Է. Շարմազանովը՝ ընդգծելով, որ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի, թե՛ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները, ովքեր դեմ էին արտահայտվում այդ բանաձևին, ոչ թե պատճառաբանում էին, որ Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել, այլ որ այդ բանաձևի ընդունումը կարող է երկկողմ հարաբերությունների հաստատմանը վնասել։
-Ցավոք սրտի, թուրքերը դեռևս ունեն Ցեղասպանության հարցի հետ կապված այդ բարդույթը, որի վառ ապացույցն են թե՛ Էրդողանի նմանատիպ արտահայտությունները և թե՛ իրենց օրենսգրքում առկա 301-րդ հոդվածը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շատ կասկածելի է այն հեռանկարը, որ Թուրքիան եվրոպական քաղաքակրթության մասին մտածի։
ՀՀԿ մամուլի խոսնակը ողջունել է նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը՝ դա ևս մի ապացույց համարելով այն բանի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը ոչ թե վնասել է, այլ հակառակը՝ նոր խթան հանդիսացել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր թափ առնի։
ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»
-Հստակ երևում է, որ պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված այն բարդույթից, որն առկա է թե՛ Թուրքիայում, թե՛ Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ,- մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն արտահայտությունը, թե մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին կողմ քվեարկած պատգամավորները վախենում են պատմությունից՝ «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը.

7or.am