Լրահոս

20.12.2018 14:29


ՀՊՏՀ նոր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է

ՀՊՏՀ նոր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, հանրապետության ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Նա 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը