Լրահոս

12.03.2010 15:48


Ս. Կապինոս. «Մարդու իրավունքների վիճակը շատ գործոններից է կախված»

Ս. Կապինոս. «Մարդու իրավունքների վիճակը շատ գործոններից է կախված»

Լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց նկատվե՞լ է, ասել է՝ նայած որ ժամանակաշրջանի հետ ենք համեմատություն անում։

-Եթե, ասենք, համեմատենք այսօրվա իրավիճակը 3 տարի առաջվա հետ, ապա հնարավոր է՝ բարելավում չկա, իսկ եթե համեմատենք 15 տարի առաջ տիրող իրավիճակի հետ, ապա, այո՛, առաջընթացն ակնհայտ է։ Բայց սա չի նշանակում, որ խնդիրներ այլևս չկան կամ այդ խնդիրները սուր չեն. ուղղակի պետք է իրավիճակը դիտարկել օբյեկտիվ և սթափ։ Կա առաջընթաց, բայց պատկերն ինքն իրենով հակասական է,-նշել է նա։

Ըստ Սերգեյ Կապինոսի՝ Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների ոլորտում առկա գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերը, լուրջ քայլեր են արվել նաև ներքին օրենսդրական ոլորտում, բայց այն իրավիճակը չի փոխել դեպի լավը։

-Կազմակերպությունները մեղադրում են միայն իշխանությանը, բայց ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև մարդու իրավունքների վիճակը կախված է շատ գործոններից։ Օրինակ՝ վերջին նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու ծրագիր չէր մշակել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղված. միայն բառեր էին ասվում։ Եթե հասարակության մոտ դրա պահաջը լիարժեք լիներ, ապա թեկնածուները ստիպված կլինեին այդ հանգամանքն ընդգրկել իրենց նախընտրական արշավում։ Կամ, ասենք, դատական համակարգը վերցնենք։ Կարելի՞ է Հայաստանի դատական համակարգը համեմատել եվրոպական երկրների հետ կամ, ասենք, թեկուզ Պակիստանի։ Եթե համեմատենք, ապա  այդ համեմատությունը  հօգուտ Հայաստանի չի լինի։ Այսինքն, հարցին պետք է սիստեմատիկ լուծում տրվի,-նշել է դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը