Լրահոս

11.01.2011 14:55


Հոգեբան. «Հայ տանտիկինների համար սթրես է՝ թանկարժեք ուտելիքները, որոնք փչացել են, թափել»

Հոգեբան. «Հայ տանտիկինների համար սթրես է՝ թանկարժեք ուտելիքները, որոնք փչացել են, թափել»

Ասում են, թե տոներից և հատկապես Ամանորի տոնակատարություններից հետո մարդիկ սթրեսներ են տանում, մեծանում է ինքնասպանների թիվը և այլն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս փաստին՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը նշել է, թե իսկապես գոյություն ունի հետտոնական դեպրեսիա, սակայն այդ ամենը պետք չէ չափազանցության հասցնել։

-Դա կարելի է որակել որպես թեթևակի տրամադրության անկում, որը կարող է տեղի ունենալ ցանկացած տոնակատարությունից հետո։ Բանն այն է, որ տոները ստիպում են, որ խաթարվի մեր կյանքի շարունակական ընթացքը, և երբ տոներից հետո փորձում ենք վերադառնալ այդ վիճակին, տրմադրության որոշակի անկում է տեղի ունենում,-ասել է նա։

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ սթրես կարող է ապրել այն մարդը, ով հակված է ընկնելու դեպրեսիայի մեջ։

-Միայնակ մարդկանց մոտ կարող են առաջանալ սթրեսներ, քանի որ այդ պահերին նրանք ավելի են զգում միայնությունը,-ընդգծել է նա։

Հոգեբանն անդրադարձել է նաև հայերի հետտոնական սթրեսներին և նշել, թե ճոխ սեղաններ գցելու համար պարտքեր անելն ու տոներից հետո դրանք մաշկի վրա զգալը նույնպես սթերես է։

-Ես կասեի, որ մեր տանտիկինների համար թանկարժեք ուտելիքները, որոնք փչացել են, թափելը նույնպես սթրես է,-ասել է Կարինե Նալչաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը