Լրահոս

12.03.2010 15:59


Կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ

Մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների  կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում կասեցվել է  Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով  թմրամիջոցների  մաքսանենգ  տեղափոխման  հերթական փորձը:

«Զվարթնոց»  օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության  ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին»  տեսակի  ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա  բաճկոնների մեջ:

Նույն օրը Երևան քաղաքում  բացահայտվել  և ձերբակալվել են հանցավոր  խմբի  երկու  պարագլուխները, որոնք կազմակերպել էին  թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:

Մարտի 11-ին «Զվարթնոց»  օդանավակայանում, ՀՀ Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների  մաքսանենգ տեղափոխման  ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ  չվերթի  չորս  օտարերկրյա  ուղևորի  անձնական  զննության ժամանակ, նրանց որովայնում,  հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ  փոքրիկ  տոպրակներում, 1կգ 345գրամ ընդհանուր քաշով, «մետամֆետամին»  տեսակի  թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:

Հարուցված  քրեական գործերով  նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության  ծառայության  քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը