Տավուշում տարեց տղամարդն ինքնասպանություն է գործել ինքնաշեն ատրճանակի գործադրմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Տավուշում ինքնասպանություն է գործել տարեց բնակիչը՝ ծնված 1935 թվականին։ Ընդ որում՝ վերջինս ինքնասպանություն է գործել իրենց առանձնատան առաջին հարկում՝ ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով:
Կատարվածի մասին ահազանգել է նրա կինը՝ ծնված 1937թ.։
Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Տավուշի մարզում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 81-ամյա Նազիկ Գրիգորյանը Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ իրենց տանը ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը ինքնասպան է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։