ՀԱԿ համակարգող. «Մենք չենք համարում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում բավարար լուծումներ են տրված»
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե իրենք հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ և իրենց վերապահումները հայտնել նրան։
-Մեզ համար բազմաթիվ անընդունելի կետեր կան։ Դրանցից մեկն այն է, որ եթե նախորդ պլաններում խոսվում էր տարածքների դեմիլիտարիզացիայի և խաղաղարար ուժերի տեղակայման մասին, այսօր խոսվում է դիտորդների մասին։ Մենք դա երբեք չենք կարող համարել բավարար երաշխիք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար,-նշել է Լ. Զուրաբյանն ու ավելացրել, որ իրենք ընդունելի չեն կարող համարել Լաչինի միջանցքի միջազգային վերահսկողությունը։
-Մենք պատմական անցյալում ունեցել ենք այնպիսի պահեր, երբ այնտեղ տեղակայված են եղել միջազգային ուժեր (եթե սովետական բանակը համարենք միջազգային), և ոչ մի ապահովություն չի եղել. Լաչինի միջանցքը փակ է եղել, մենք իրականում եղել ենք շրջափակման մեջ,-հայտարարել է ՀԱԿ համակարգողն ու ավելացրել,- ելնելով այդ ամենից՝ մենք չենք համարում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում բավարար լուծումներ են տրված։

7or.am