Օրեր առաջ արձանագրվեց Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ:
Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացահայտվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով և դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ:
Գնահատելով իրավիճակը' մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներից մեկը վիրավորվել է և գերեվարվել: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Երկրորդ վիրավորված զինյալը և խմբի մնացած անդամները մթության պայմաններում կարողացել են փախչել Ադրբեջան:
Իրականացված միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում էր Հայաստանի տարածք ուղարկել ևս մի քանի հետախուզական խմբեր: Դրանց հնարավոր գործունեությունը խափանելու նպատակով ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կողմից կազմակերպվել էր սահմանի տվյալ հատվածի պահպանության լրացուցիչ միջոցառումներ:
Նույն օրը ավելի ուշ, ժամը 21-ի սահմաններում, Կոթի գյուղի մոտակայքում նկատվում է Ադրբեջանից ներթափանցած օպտիկական նշանառության սարքերով, ինքնաձիգներով զինված և սև գույնի քողարկիչ համազգեստով հանդերձավորված 3 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ, որը շարժվում է դեպի մոտակա անտառը:
Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խումբը գործել է թիկունքից ապահովող մեկ այլ խմբի կրակային աջակցությամբ: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինյալները, կորուստներ կրելով, նահանջել են' չեզոք գոտում թողնելով երկու դիակ: Սպանված ադրբեջանցիներից մեկի դիակը մարտի 5-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում չեզոք գոտուց տեղափոխվել է ՀՀ տարածք:
Ընդհանուր առմամբ, մարտի 3-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում սպանվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած 3 զինյալ, որոնցից 2-ի դիակները գտնվում են Հայաստանում: Վիրավորվել է մեկ անձ' Իբրահիմ անունով, ում հաջողվել է հասնել Ադրբեջանի տարածք:
Օպերատիվ ճանապարհով ճշտվել են նաև ադրբեջանական զինյալներից ևս մի քանիսի անունները' Վելիև Վալի, Նամազով Սագիֆ' Կյոսալար գյուղից, ոմն Նիզամի և Խագանի:
Հայկական կողմում գտնվող 2 դիակներից մեկի' Հասանի բջջային հեռախոսի մեջ կան տարբեր տեսագրություններ' նահատակ-շահիդի թաղման արարողության, Ղազախի ներքին զորքերի ստորաբաժանումների հատուկ պատրաստության և ազանների' կրոնական արարողության վերաբերյալ: Հասանի բջջային հեռախոսում կային նաև լուսանկարներ, որոնք, ըստ երևույթին, նրա հարազատներն են:
Չի բացառվում, որ սպանված սահմանախախտները վահաբականության' ծայրահեղ արմատական իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ էին: Նրանց մոտ հայտնաբերված անձնական իրերն ու մարմնի տարբեր մասերում առկա դաջվածքները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք առնչություն են ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և անցել են հատուկ պատրաստություն:
Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն