Քաղաքական

22.12.2018 14:06


Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ներկայացնում ենք որոշ մտքեր Ալումյանի պատասխաններից։

Դատավարությունը խայտառակ է եղել, որոշումը կայացվել է աննախադեպ խախտումներով

0038 հրամանը չի առաջացնում ինքն իրենով որևէ խնդիր, հակասահմանադրական իրավիճակ։

0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը, ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։ Տեղեկատվություն կար, որ բանակի ներսում տեղի են ունենում քննարկումներ, որ բանակը ներքաշեն քաղաքական գործընթացներին։

0038 հրամանը և մարտիմեկյան իրադարձություններն իրար հետ բոլորովին փոխկապակցված չեն։

Լևոն տեր-Պետրոսյանը 2008 թվականի ընտրություններից հետո մի կողմից դիմել է Սահմանադրական Դատարան, մյուս կողմից բողոքի ցույցեր է արել՝ ասելով, որ պետք է կազմաքանդել համակարգը։

Հետզհետե ստացվել են մտահոգիչ տեղեկություններ, որո որոշ մարդիկ փորձում են բանակը ներքաշել քաղաքական հարցերում, զինվորականներին բերել հրապարակ և զենքը շրջել իշխանությունների դեմ։

Կան տվյալներ, կա իրավիճակ, որ պաշտպանության երկու նախարար հայտարարել են, որ միանում են ցուցարարաներին, կա գործող զինդատախազ, որ առաջին նախագահի հետ ցույց է անում, կա ԵԿՄ, որ օր ու գիշեր քննարկում է ցուցարարներին միանալու հարցը, կան տվյալներ, որ որոշ զորամասերում անձնակազմի հետ աշխատանք են տանում, որ գան- միանան ցուցարարներին։ Վերջերս այդ խռովարար փոխնախարարներից մեկը հարցազրույցում ասաց, որ այո, հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կնշանակեր։ 0038 հրամանի նպատակն էր, որ թույլ չտար նման զարգացումներ։ 0038 հրամանն իր դերը կատարել է և թույլ չի տվել, որ բանակը ներքաշվի գործընթացի մեջ։

ԱԱԾ կամ ՀՔԾ պետերը ժամանակ առ ժամանակ ոչ կոռեկտ մեկնաբանություններով տվյալներ են փոխանցում հանրությանը և մոլորության մեջ պահում։ Ճշմարտությունը գնալով նրանց համար դժվար է լինելու թաքցնել։

Ռոբերտ Քոչարյանի նկատամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։

Ոչ թե օրենքի կիրառման խնդիր կա, իրավական, քրեական հետապնդման խնդիր կա, այլ քաղաքական հաշվեհարդարի խնդիր կա։

Սա քաղաքական հետապնդում է, եթե անձի նկատմամբ, քաղաքական նկատառումներից ելնելով, վարվում են այլ կերպ, քան մինչ այժմ վարվել են ուրիշների հետ։ Ես շատ երկար եմ խորհեել, միչև էս բառն ասում եմ․ սա քաղաքական հետապնդում է։

Չի կարելի ամենալավ նպատակների հասնել օրենքի խախտումներով, էդ խախտումներն ապականում են լավ նպատակը։

Այս գործն այնպիսի խախտումներով է սկսվել, որ եթե անգամ ինչ որ փուլում որոշեն արդար դատավարություն իրականացնել, միևնույն է՝ այս խախտումներն ասում են, որ երբևէ դատավճիռը չի լինելու օրինական և համոզիչ։

Երբ ժամանակը գա, կարծում եմ, բոլորը շնորհակալ կլինեն, որ կանխվեց զինվորականների մասնակցությունը գործընթացներին։

ՄԻԵԴ-ի գանգատն ամբողջությամբ դրված է իմ աշխատասենյակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի եվրոպական դատարան։

Ակնկալիքներ կան, որ Հայաստանում տեղ գտած խախտումները կստանան արժանի գնահատական։

Աղբյուրը՝ yerevan.today

***

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել»,-ասաց Հայկ Ալումյանն՝ ավելացնելով.

«Նաև Արշակ Կարապետյանը եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչո՞ւ է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ միայն ենթադրել որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակում էլ ինձ դժվար կլինի համոզել»,-ասաց Հայկ Ալումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը