2009–ին 127 գյուտի և 41 օգտակար մոդելի հայտ է ներկայացվել
2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 127 գյուտի և 41 օգտակար մոդելի հայտ, որոնցից 157-ը՝ ազգային, 11-ը՝ օտարերկրյա հայտատուներից։ Գործակալության գործունեության ընթացքում՝ 1992-ից մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 3122։
2009-ին ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը 2008թ. համեմատ նվազել է 73-ով։
2009թ. ազգային հայտատուների կողմից ներկայացվել են գյուտերի 2 միջազգային հայտեր։
2009թ. գործավարությունն ավարտվել է 272 հայտով, ընդ որում, 22 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 34 հայտով՝ օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու, 15 հայտով՝ գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու, 1 հայտով՝ մոդելի արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին։

7or.am