Լրահոս

12.03.2010 16:24


2009–ի ամենատարածված անուններն են եղել Անին և Նարեկը

2009–ի ամենատարածված անուններն են եղել Անին և Նարեկը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն 2009թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններից են Անին և Նարեկը։

2009-ին Անի անունն ստացել է 764 նորածին, իսկ Նարեկ՝ 1078-ը։

717 նորածին անվանվել է Միլենա, 713-ը՝ Էլեն, 661-ը՝ Մանե, 614-ը՝ Անահիտ, 553-ը՝ Մարիամ, 532-ը՝ Նարե, 488-ը՝ Աննա, 461-ը՝ Մերի և 443-ը՝ Լիլիթ։

Դավիթ անունն է ստացել 1036 տղա, Գոռ՝ 720, Արման՝ 700, էրիկ՝ 661, Հայկ՝ 630, Արթուր՝ 524, Սամվել՝ 498, Տիգրան՝ 471, Արմեն՝ 469։

Ի դեպ, 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվել է 44.466 երեխա։ Այս թիվը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.0%-ով։

2008-ին ծնվել են 22.081 տղա, 19.104 աղջիկ, իսկ 2009-ին՝ 23.837 տղա, 20.629 աղջիկ։

 7or.am 

 

Այս խորագրի վերջին նյութերը