Լրահոս

23.12.2018 20:44


Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 35 QC 820 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի 35 QR 908 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո վթարված վիճակում կանգնած Opel-ին է բախվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայկի բնակիչ, 22-ամյա Միսակ Մանուկյանի վարած Honda մակնիշի 35 VN 193 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Հարություն Նիկողոսյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաների մեջտեղում կանգնած Վ. Ադամյանն ու Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 32-ամյա Մարատ Առուստամովը վրաերթի են ենթարկվել և տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը