Լրահոս

12.03.2010 16:43


Ադրբեջանում մարդու իրավունքները սահմանափակվել են

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է 2009-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցը։ Զեկույցի համաձայն 2008թ. նախագահական ընտրությունների, 2009-ի հանրաքվեի և ՏԻՄ ընտրությունների ժամանակ սահմանափակվել է խաղաղ ճանապարհով իշխանության փոփոխություն կատարելու մարդու իրավունքը։ ԱՄՆ-ի նման եզրակացությամբ զեկույցի հրապարակման մեջ մեծ դեր  է խաղացել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Նշենք նաև, որ այս զեկույցը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը