Լրահոս

24.12.2018 13:38


Վարդան Մինասյանը չի քվեարկել Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում

Վարդան Մինասյանը չի քվեարկել Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի մասնակցել 2018 թվականի` Հայաստանի լավագույն մարզչի քվեարկությանը:

Իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում Մինասյանը կազմել է հետևյալ եռյակը`

Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Վարազդատ Հարոյան:

Նշենք` քվեարկությանն առհասարակ չի մասնակցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբը:

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, իսկ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

ՀՖՖ-ն ներկայացրել է, թե ինչպես են քվեարկել հայկական ակումբների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում:

Այս խորագրի վերջին նյութերը