Լրահոս

12.03.2010 17:06


Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Մարտի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը հանդիպեցին Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ։

Դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ  Պատրիարք Կիրիլի ընդունելությանը' վերջինիս Հայաստան կատարելիք այցի նախօրեին։

Դեսպանը նաեւ ավելացրեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ջերմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը, որը անցել է պատմական դարավոր ճանապարհ հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ բարեկամական հարաբերությունները եւ ստեղծված հոգեւոր կապը, որոնք սերտացնում են երկու ժողովուրդների հարաբերությունները: Դեսպան Եսայանը շեշտեց, որ Պատրիարք Կիրիլի առաջիկա այցը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա խորացման համար։

Պատրիարք Կիրիլը իր հերթին նշեց, որ մոտակա օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Ռուսական Պատրիարքարանի պատվիրակությունը կմեկնի Հայաստան, ինչով մի նոր քայլ կարվի երկու քույր եկեղեցիների բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Պատրիարք Կիրիլը նաեւ նշեց, որ երբ պետությունները եւ ժողովուրդները գտնվում են հոգեւոր ներդաշնակության մեջ, պետությունները կարողանում են լիարժեք գոյատեւել եւ համագործակցել բոլոր ուղղություններով։ Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծվել է վերոհիշյալ մթնոլորտը, որի արդյունքում մեր երկու պետությունները կարողանում են լիարժեք բարեկամական հարաբերություններ զարգացնել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պատրիարք Կիրիլի Հայաստան կատարելիք այցելության հետ կապված հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը