Լրահոս

12.03.2010 17:43


Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է

Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է

-Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Կոնգրեսում, աննախադեպ է,-«Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, -այսպիսի միացյալ ընդդիմություն դեռ չի եղել՝ երկարատև միացյալ ընդդիմություն, որը գործում է համաձայնության դաշտում։ Մենք այսօր կարողացել ենք անգամ մի խնդիր կատարել, որը բոլորի համար անիրական էր թվում. Կոնգրեսում էլ կային կասկածողներ։ Բոլորը կասկածում էին, որ Կոնգրեսը կարող է միասնական տնտեսական ծրագիր ունենալ։ Կասկածում էին մեր ունակության վրա՝ համաձայնության հասնել այս հարցերում։ Ես համարում եմ, որ մենք փայլուն կատարեցինք այդ գործը։ Այսօր հասարակության ուշադրությանն է ներկայացված տնտեսական բարեփոխման միասնական ծրագիր։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է նշանակում Մարքսիստական կուսակցության, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունը, թե լուրջ քաղաքական գործիչը ժամկետներ չի նշում (արտահերթ ընտրությունների վերաբերյալ), Լ. Զուրաբյանը պատասխանել է.

-Դուք ցանկանում եք, որ մենք տոտալիտար համակարգ հաստատենք, որ Կոնգրեսի ցանկացած անդամակից կուսակցության անդամ ասի այն, ինչ մեզ դո՞ւր է գալիս։

-Դե ուրեմն մի՛ ասեք, թե աննախադեպ մթնոլորտ է տիրում։

-Նույնիսկ կուսակցության ներսում մարդիկ ունենում են տարբեր մոտեցումներ և դրա մասին խոսում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը