Թուրքիա Մեդվեդևի այցի ժամանակ հնարավոր է՝ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը
Մայիսի 11-13-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Թուրքիա։ Այցի ընթացքում քննարկվելու են էներգետիկ համագործակցության, երկկողմ կապերի ընդլայնման, առևտրաշրջանառությունը ընդլայնելու ուղիների, վիզային ռեժիմը հանելու հարցեր։ Հնարավոր է, որ օրակարգում լինեն նաև հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները։
«Թուրքիան փորձում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ուզում է ԼՂ-ի հակամարտությունում առաջընթաց տեսնել, որպեսզի հնարավորություն ունենա հասնել մեծ առաջընթացի։ Ադրբեջանը, որը Թուրքիայի տարածաշրջանային և էթնիկ դաշնակիցն է և Արևմուտքի էներգետիկ առանցքային մատակարարը, դեմ է արտահայտվում առանց ԼՂ-ի խնդրի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»,- պնդում են թուրքական ԶԼՄ-ները։