Խաղաղ Դոնի փողոցում «Toyota Altezza»-ը շրջվել է. կա տուժած
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ն., 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Ա. Ն.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: