Լրահոս

12.03.2010 20:24


Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին

Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին «7օր»-ը հարց է ուղղել՝ ապրիլի 1-ից գազի սակագնի թանկացման հետևանքով երկրում սոցիալական լարվածություն կառաջանա՞, թե՞ ոչ. փորձագետները նշում են, որ նույնիսկ 1993-94թթ. չեղավ այդ լարվածությունը, հիմա առավել ևս չի լինի։

-Ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչու են որոշել, որ եթե սոցիալական պայթյուն մինչև հիմա չի եղել, ուրեմն երբեք չի լինի։ Այնքան այդպիսի երկրներ կան, որտեղ տասնյակ տարիներ սոցիալական պայթյուն չի եղել, հետո եղել է։ Ընդ որում, ասեմ՝ երբ ասում են, թե արտահերթ ընտրությունների հիմքեր չկան, ես կասեմ՝ միայն սոցիալական լարվածության էլեմենտները բավարար են 7 արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր ասած թվի գոնե կիսով չափ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել մինչ այժմ։ Ինչո՞ւ եք վստահ, որ հիմա են տեղի ունենալու։

-Ասեմ՝ ինչու չի լինում, որովհետև կա մի ավազակախումբ՝ զինված, զավթել է իշխանությունը և պատրաստ է կիրառել ամեն ինչ, ընդհուպ մինչև մարդկանց սպանություններ, միայն թե այդ իշխանափոխությունը տեղի չունենա։ Դա է միակ պատճառը։

 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը